«Այլ երկրներում այդքան ձմերուկ ու սեխ չեն ուտում, ինչքան մենք ենք ուտում». Քաղաքապետը՝ Երևանում տիրող գարշահոտության մասին
13-09-2017 13:26:54 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
mamul.am. «Սանիթեք»-ը վերջին շրջանում վատ է աշխատում, բնակիչները բողոքում են, որ քաղաքը մաքուր չէ՝ լրագրողների դիտարկմանն ի պատասխան Տարոն Մարգարյանն ասաց. «Այո, վերջին ժամանակաշրջանում որոշ թերացումներ կան:
Մեր կողմից «Սանիթեք»-ի պատասխանատուներին դժգոհություն ենք հայտնել: Նրանք էլ որոշակի խնդիրներ են ներկայացնում, որ մենք էլ մասնակից լինենք, խոսքը՝ ոչ սահմանված վայրերում աղբ թափելու մասին է»: Ինչ վերաբերում է Երևանում տիրող գարշահոտությանն ու առնետների ակտիվացմանը, քաղաքապետը պարզաբանեց. «Սեզոնային բնույթ է կրում, դա հիմնականում ձմերուկի, սեխի պատճառով է, որը տհաճ հոտի է բերում: Այլ երկրներում այդքան ձմերուկ ու սեխ չեն ուտում, ինչքան մենք ենք ուտում ամռանը»: