Ավտովթար Երևանում. կան տուժածներ.shamshyan.com (տեսանյութ)


Ավտովթար Երևանում. կան տուժածներ.shamshyan.com (տեսանյութ)

  • 13-09-2017 13:59:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ թունելի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 35 MT 920 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 CR 697 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ ՃՈ-ն պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը