Հարկային և մաքսային եկամուտների աճ՝ ստուգումների կրճատման պայմաններում


Հարկային և մաքսային եկամուտների աճ՝ ստուգումների կրճատման պայմաններում

  • 13-09-2017 14:00:01   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Մեկ տարվա ընթացքում (01.09.2016-31.08.2017թթ.) Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1,139,451.1 մլն դրամ հար​կա​յին և մաքսային եկամուտներ՝ ԱԱՀ վերադարձի գումարը ներառյալ, ինչը շուրջ 6.6 տոկոսով կամ 70,867.1 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:
 
Իսկ առանց ԱԱՀ վերադարձի գումարների հարկային և մաքսային եկամուտները կազմել են 1,082,122.6 մլն դրամ՝ շուրջ 6.2 տոկոսով կամ 62,947.0 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները: Միևնույն ժամանակ, ստուգ​ման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտ​րո​ղա​​կանու​թյան ավտոմատ համակարգի կատարելագործման արդյունքում, շուրջ 47.8 տոկոսով կրճա​​տվել է հար​կա​յին մարմնի կողմից իրականացվող ստուգումների և ուսում​նա​սի​րությունների քա​նակը:
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play