Ցուցահանդեսը փակվեց մի զրպարտչի հեռախոսազանգից հետո. Նարինե Թուխիկյան


Ցուցահանդեսը փակվեց մի զրպարտչի հեռախոսազանգից հետո. Նարինե Թուխիկյան

  • 13-09-2017 15:57:27   | Հայաստան  |  Հարցազրույցներ


Լրագրի  զրուցակիցն է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը

 

- Տիկին Թուխիկյան, մինչ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արձակուրդում է,  Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ ցուցահանդեսի փակումը պատճառաբանել է որոշակի շտկումներ կատարելու անհրաժեշտությամբ, փակվել է, որովհետև այն քաղաքականացված էր: Ձեզ այդ շտկումների մասին նախօրոք տեղեկացվե՞լ է, ի՞նչ շտկումների մասին է խոսքը:
 
- Ցուցադրությունն ամբողջովին հանուն մեր անկախ, ինքնիշխան Հայաստանի է: Առաջին հանրապետությունը կործանվեց հայ բոլշևիկների ստոր դավաճանության պատճառով: Թումանյանի զավակները նահատակվեցին, մեր ազգային սերուցքը ոչնչացվեց, Սարդարապատի հերոսները կացնահարվեցին հայ բոլշևիկների ձեռքով և այլն, և այլն: Այս ինֆորմացիան, որի վրա կառուցված էր մեր ցուցադրությունը, գրաքննության կամ խմբագրման ենթակա չէ:
 
 - ԵԼՔ դաշինքը խստորեն դատապարտում է ցուցահանդեսի արգելումը եւ համարում մշակութային գրաքննության նենգ դրսևորում, իշխանության ներկայացուցիչները նշում են, որ եթե 22 օր ցուցահանդեսը եղել է, նշանակում է չկա գրաքննություն: Ձեր կարծիքով՝ սա գրաքննությո՞ւն է, և որտեղի՞ց է գալիս այդ հրահանգը:
 
- Ես չգիտեմ՝ ստույգ որտեղից է եկել հրահանգը, բայց գիտեմ հաստատ, որ այն փակվեց մի զրպարտչի հեռախոսազանգից հետո: Իմիջիայլոց, դա ոչ միայն զրպարտիչ էր, այլև հաշվեհարդար տեսնելու պատրաստ մեկը: Ինձ զանգելուց հետո կամ առաջ նա վստահաբար զանգել էր այլ կառույցներ, գուցե և ոչ հայաստանյան: Հավանաբար ես կդիմեմ իրավապահ մարմիններին նրան հայտնաբերելու համար: Կարծում եմ՝ սա այդ անհաջող բոլշևիկի «շառից» հեռու մնալու միջոց էր:
 
- Տիկին  Թուխիկյան, ի՞նչ վտանգներ եք տեսնում, եթե չկանխվի, հնարավո՞ր է դառնա վատ նախադեպ:
 
 
- Եթե չկատարվեր այն, ինչ կատարվեց, երբ մեր հասարակության մի ստվար հատված իր սատարումը հայտնեց Թումանյանին, ես կասեի հնարավոր է: Հիմա ասում եմ` ոչ: Ժամանակի և տարածության զգացողությունը կորցրածի սպառնալիքները ոչինչ են  տասնյակ հազարավոր զորակցությունների դիմաց:
 
 
- Այս ցուցահանդեսին, Երևանի փողոցների անվանափոխմանը, նաև ԵՏՄ-ից դուրս գալու Ելք խմբակցության հայտարարությանը հնարավո՞ր է դրսից, նկատի ունեմ Կրեմլից փորձում են հակազդել:
 
- Որտեղից էլ որ փորձեն հակազդել, եթե մենք ինքնիշխան պետություն ունենք՝ մենք ենք որոշում կայացնողները:
 
Փոխնախարարը նաև նշել է, որ որոշ շտկումներից հետո ցուցահանդեսը կվերաբացվի: Այս ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են: Եվ արդյոք որոշ շտկումների անհրաժեշտություն կա:
 
- Ցուցահանդեսում սխալներ չկան, որ շտկվեն:
 
- Սա ի՞նչ ուղերձ է հանրությանը, արդյոք սրանով չեն փորձո՞ւմ ռեպրեսիաների հեղինակներին արդարացնել
 
- Կարծում եմ՝ ոչ մի ուղերձ էլ չկա, իրականում շատ-շատերը վախենում են լուստրացիայից, բայց ակամա ընկան դրա տակ:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play