«Նախարարության հետ համաձայնեցված չի եղել». Արմեն Ամիրյանի պարզաբանումը ցուցադրությունը Թումանյանի թանգարանում փակելու մասին


«Նախարարության հետ համաձայնեցված չի եղել». Արմեն Ամիրյանի պարզաբանումը ցուցադրությունը Թումանյանի թանգարանում փակելու մասին

  • 13-09-2017 16:14:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Factor.am.Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվեց «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։
 
Վերջիններիս թվում են նաև ամենայն հայոց բանաստեղծի երեք որդիները: Ցուցադրությունը, սակայն, որը նախատեսված էր ներկայացնել մինչև ուշ աշուն, փակվել է։ «Զրպարտության հետևանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների և, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի։ Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) և խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս, դու նաև արվամոլների պրոպագանդիստն ես։ Հեռախոսով ինձ վրա գործ սարքեց այդ մարդը»,- ասել է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։
 
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը թեմայի շուրջ մեկնաբանություն է տվել Factor.am-ին:
 
Այն ներկայացնում ենք ստորև.  «Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» թեմայով ժամանակավոր ցուցահանդեսի շուրջ որևէ խնդրահարույց դրվագ չի եղել։ Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ։ Թումանյանի թանգարանին զգուշացվել է, որ նախարարության հետ համաձայնեցված չի եղել ցուցադրանքի բացօթյա ձևաչափը, և թանգարանը հավաքել է դրսում ցուցադրվող պաստառները»։
 
Հիշեցնենք, որ  Factor.am-ը զրուցել էր նաև Նարինե Թուխիկյանի հետ. «Չար զրպատությամբ հասան չգիտեմ ուր։ Ես չգիտեմ՝ իրենք (նկատի ունի` զրպարտիչները-հեղ.)  ուր են դիմել։ Եվ ում որ դիմել են, նրանք էլ, բնականաբար, իմ գործատուին են տեղեկացրել, ես վստահ եմ, որ դա եղել է այդ մարդկանցից՝ զրպարտիչներից ազատավելու միջոց»,- ասել է նա:   
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play