Հայաստանը խստացնում է անտառների կայուն կառավարման մոնիտորինգը


Հայաստանը խստացնում է անտառների կայուն կառավարման մոնիտորինգը

  • 13-09-2017 17:12:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 13, 2017, Երևան, Հայաստան –Անտառները Հայաստանում ամենախոցելի էկոհամակարգներն են, որոնց դեգրադացիայի աստիճանը գնալով մեծանում է։ Երկիրը փորձում է անտառների կառավարման ոլորտում հասնել կայունության, և այսօր մեկնարկող եռօրյա աշխատաժողովն ուղղված է այդ նպատակի իրականացմանը։ 
 
Աշխատաժողովը, որը կազմակերպվել է Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից, նպատակ ունի սահմանել Հայստանի անտառների կայուն կառավարման չափանիշները և ցուցանիշները։ Աշխատաժողովին կմասնակցեն անտառների պահպանության 30 ազգային փորձագետներ կառավարությունից, կրթական հաստատություններից, և հասարակական կազմակերպություններից։
 
Նախաձեռնությանը մեծապես աջակցում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, քանի որ աշխատաժողովի միջոցով հնարավորություն է ստեղծվում իրականացնել որոշումների կայացման ավելի ներառական գործընթաց։ 
 
Անտառների կայուն կառավարման համապատասխան չափանիշներ և ցուցանիշներ սահմանելու հայեցակարգը ընդունվել է 1992թ․ի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր այն վերածվել է մի հզոր գործիքի, որի միջոցով խթանվում, մոնիտորինգի են ենթարկվում անտառների կայուն կառավարմանն ուղղված գործողությունները։ 
 
Շատ երկրներ արդեն իսկ ընդունել և սկսել են կիրառել անտառների կայուն կառավարման իրենց ազգային չափանիշները և ցուցանիշները, և ներկայումս Հայաստանը միանում է այդ երկրների շարքին։ Այս հայցեցակարգը կիրառվում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային մակարդակում, որի վառ օրինակներ են Մոնրեալի գործընթացը, Համաեվրոպական գործընթացը և ՊԳԿ-ի անտառային ռեսուրսների գնահատումը։
 
Հայաստանի՝ արդեն իսկ սակավ անտառային ռեսուրսները ենթարկվում են դեգրադացիայի, որը մեծապես պայմանավորված է անտառահատումներով և գերշահագործմամբ։ 
 
«Անտառային ծածկույթի ընդլայնումը հիմնական նպատակներից մեկն է Հայաստանի համար՝ ոչ միայն անտառների պաշտպանական դերից ելնելով, այլ նաև անտառների հետ առնչվող բիզնեսները զարգացնելու և բնակչությանը վառելափայտով ապահովելու տեսանկյունից»,- նշում է Եկրեմ Յազիցին, ECE/FAO-ի անտառաբուծության բաժնի փոխտնօրենը։
 
Անտառները կատարում են կարևոր հակաէրոզիոն, հողի պաշտպանական, ջրի կարգավորիչ և կլիմայի կարգավորիչ գործառույթներ։ Բնապահպանական այս գործառույթները լայնորեն ընդունելի են, սակայն անտառների տնտեսական և սոցիալական գործառույթները դեռևս լայն տարածում չունեն Հայաստանում։ 
 
Կենսաբազմազանության, էկոհամակարգերի ծառայությունների և սոցիալ-տնտեսական գործոնների վերաբերյալ տվյալների բացակայությունը խոչընդոտում է անտառների արդյունավետ մոնիտորինգին։ «Անտառների կայուն կառավարման ցուցանիշները կարող են կարևոր տեղեկատվություն տրամադրել Հայաստանի անտառային ռեսուրսների վերաբերյալ և նպաստել ապացույցների հիման վրա քաղաքականության մշակմանը։»,- նշում է Յազիցին։ «Ցուցանիշները կիրառելի են Հայաստանի անտառների իրավիճակը մոնիտորինգի անցկացնելու, գնահատելու և հաշվետվություններ մշակելու, անտառների հետ կապված քաղաքականությունը հզորացնելու և անտառների կայուն կառավարումը խթանելու համար։»
 
Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Կիրգիզստանում և Ուզբեկստանում միաժամանակ իրականացնում է UNECE/FAO -ի՝ «Կովկասում և Կենտրոնական Ասիայում անտառների կայուն կառավարման հաշվապահական համակարգեր» ծրագիրը։ 2016-2019թթ․ին իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Զարգացման նախաձեռնության միջոցով։ Այն նպատակ ունի հզորացնելու անտառտնտեսության ոլորտը և օգնել երկրներին կատարելու իրենց միջազգային պարտավորությունները, ինչպիսին է՝ Կայուն զարգացման 2030 օրակարգը։ 
 
 
 
 
 
 
Մոնրեալի գործընթաց
www.montrealprocess.org/ 
 
Համաեվրոպական գործընթաց
foresteurope.org/ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play