Արցախում սկսվել է խաղողի բերքահավաքը


Արցախում սկսվել է խաղողի բերքահավաքը

  • 13-09-2017 17:53:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 

Արցախի Հանրապետության խաղողի այգիներում սկսվել է բերքահավաքը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանն ասել է, որ մոտ 2200 հա խաղողի այգիներից այսօրվա դրությամբ հավաքվել է 156 հա-ը:

 
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ միջին բերքատվությունը կազմել է 50,2 ցենտներ:
 
«Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ այս տարվա խաղողի բերքատվությունն այնքան էլ բարեհաջող չէ»,-նշել է Կ. Աղաջանյանը: Խոսելով գների մասին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ սեղանի սորտերի շուկայական գները 140-200 դրամ է:
 
«Ի դեպ, Արցախում ավանդաբար ամենաշատը վաճառվում է «կարդինալ» խաղողի սորտը»,- ավելացրել է Կ. Աղաջանյանը:
 
Իսկ մթերող գործարանների կողմից խաղողի բերքն ընդունվում է միջինը 120-125 դրամով՝ կախված բերքի քաղցրությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play