Արդվեցիները հողով են լցրել հանքի համար բացված փոսը. «Հետք»


Արդվեցիները հողով են լցրել հանքի համար բացված փոսը. «Հետք»

  • 13-09-2017 18:04:09   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

 «Հետք». Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչներն ու նրանց միացած բնապահպանները երեկ հերթական բողոքի ակցիան իրականացրին իրենց գյուղի հարևանությամբ ոսկու հանք բացելու դեմ: 
 
Գյուղացիները հողով լցրին այն փոսը, որն, ինչպես նշեցին իրենք, ապօրինաբար, առանց թույլտվությամբ փորել էր' Արդվի համայնքի Շեկաղբյուրի ոսկու պաշարների համար երկրաբանական ուսումնասիրություններ անցկացնող «Միռամ» ՍՊԸ-ն: Նույն փոսի մեջ խորհդանշորեն թաղվեց նաև ««Միռամ» ՍՊԸ» գրությամբ թուղթը:
 
Սարը բարձրանալու ճանապարհին նրանք ստուգեցին գյուղի տարածքում առկա ռադիացիայի չափաքանակը, այնուհետև այն չափեցին նաև փորձանմուշներ վերցնելու համար փորված փոսի մեջ, որտեղ 8 նիշով ավելի բարձր էր, քան գյուղում:
 
Արդվեցիները շարունակում են պայքարել իրենց գյուղից ընդամենը 2 կմ հեռավորության վրա բացվելիք հանքի դեմ: Նրանք ստորագրահավաքներ են իրականացնում, ճանապարհ են փակում, դիմումներ են գրում պատկան մարմիններին:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը