Իշխանությունները իրականացնում են ապազգային քաղաքականություն. «Երկիր Ծիրանի»-ին Սպիտակ քաղաքի վերելակաշինական գործարանը քանդելու որոշման մասին


Իշխանությունները իրականացնում են ապազգային քաղաքականություն. «Երկիր Ծիրանի»-ին Սպիտակ քաղաքի վերելակաշինական գործարանը քանդելու որոշման մասին

  • 13-09-2017 18:50:14   | Լոռու մարզ  |  Հասարակություն

«Երկիր Ծիրանի» կուսակցության շտապ հայտարարությունը Սպիտակի վերելակաշինական գործարանի քանդման վերաբերյալ և առընչվող տեսանյութերրի հղումները.
 
 
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2,493 հա մակերեսով տարածքի վրա կատարում է Սպիտակի «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի  ապօրինի  քանդման աշխատանքներ, որի վերաբերյալ քանդման թույտվություն չունի:
 
Պահանջում ենք բոլոր պատկան մարմիններին՝ ուշադրություն դարձնել տեղի ունեցող ապօրինությանը և թույլ չտալ քանդել Սպիտակ քաղաքի (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան 1) վերելակաշինական գործարանը:
 
Ծանուցում: Սույն թվականի օգոստոսի 17-ին գործարանը դիմել է քաղաքապետարան քանդման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան հայտնել են, որ «Քանդման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ՓԲԸ-ի բաժնետերերի ընդնհանուր ժողովի որոշում,  մասնագիտական կազմակերպութան եզրակացություն և քանդման նախագիծ ու տեղական տուրքի վճար: Միաժամանակ տեղեկացվում է, որ քանդման թույտվությունը կտրամադրվի նշված հարցը և  ընկերության կողմից Սպիտակ համայնքում պլանավորած ներդրումային ծրագրերը համայնքի  ավագանու կողմից քննարկվելուց հետո»:
 
 
Գործարանը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից հետո: 
 
Դրա կառուցման համար ձեռք են բերվել հատուկ համաձուլվածքի մետաղյա կոնստրուկցիաներ, և գործարանի  այսօրվա շուկայական արժեքը կազմում է շուրջ 50 մլն դոլար:
 
Ըստ մասնագետների կարծիքի՝ նմանատիպ գործարան Հայաստանում գոյություն չունի, իսկ այդպիսի նոր գործարան կառուցելու համար անհրաժեշտ է մի քանի տարի:
 
Գործարանը կարող է օգտագործվել ոչ միայն վերելակների  կառուցման, այլ նորագույն տեխնոլոգիաներով մրցունակ արտադրության համար:
 
Երևանում և այլ քաղաքներում  գրեթե բոլոր վերելակները կարիք ունեն փոխարինման: Նման կառույց ունենալով և  քանդելով այն Հայաստանի Հանրապետությունում գործող ապօրինի իշխանությունները իրականացնում են ապազգային քաղաքականություն: 
 
 
Կից ներկայացվում են՝  
 
Սպիտակի համայնքապետարանի գրությունը 
 
 Եվ առընչվող  տեսանյութերը 
 
 
https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641785125887678/
 
https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641806052552252/
 
https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641824725883718/
 
https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641838295882361/
 
https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641850899214434/
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play