Հայաստանի պատանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում պայքարում են մեդալի համար


Հայաստանի պատանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում պայքարում են մեդալի համար

  • 13-09-2017 19:25:23   | Ռումինիա  |  Սպորտ

Ռումինիայի Մամայա քաղաքում ընթանում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի 36 ներկայացուցիչ, անցկացվում է մինչեւ 8, 10, 12, 14, 16 եւ 18 տարիքային խմբերի պատանիների եւ աղջիկների միջեւ:
 
Յոթ տուրից հետո մեր շախմատիստներից լավագույն արդյունք ունեն՝
 
Տղաներ
 
Մ 18. Հայկ Մարտիրոսյան՝ 5.5 միավոր (3-րդ տեղ), Կոնստանտին Յայլոյան՝ 5 (8)
 
Մ 16. Շանթ Սարգսյան՝ 5.5 (6)
 
Մ 10. Ռոբերտ Փիլիպոսյան՝ 5.5 (6)
 
Մ 8. Բենիկ Աղասարով՝ 5 (8)
 
Աղջիկներ
 
Մ 18. Սոնյա Ասատրյան՝ 5.5 (2)
 
Մ 16. Աննա Սարգսյան՝ 5.5 (5)
 
Մ 10. Անահիտ Մուրադյան՝ 5 (10)
 
Առաջնությունն անցկացվում է ինը տուրով եւ կավարտվի սեպտեմբերի 14-ին:
 
 
 
Լուսանկարը՝ Հայկ Մարտիրոսյանի անձնական արխիվից
 
Նոյյան տապան  -   Սպորտ