Ոստիկանությունը պարզաբանում է Lragir.am կայքի 12.09.2017թ-ի հրապարակումը


Ոստիկանությունը պարզաբանում է Lragir.am կայքի 12.09.2017թ-ի հրապարակումը

  • 13-09-2017 19:34:12   | Հայաստան  |  Իրավունք

Lragir.am կայքի 12.09.2017թ-ի «Քաղաքացուն տուգանել են ուրիշի կատարած երթևեկության խախտումների համար» վերնագրով հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ թիվ 1706751392 վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ նկարագրված իրավախախտումը թույլ է տրվել «ՎԱԶ-2106» մակնիշի 33OV992 համարանիշի ավտոմոբիլով, սակայն օպերատորի կողմից սխալմամբ նշվել է 33VO992 համարանիշը, ինչի հետևանքով էլեկտրոնային համակարգը վարչական տույժ նշանակելու մասին որոշման նախագիծը կազմել է ՎԱԶ-21213 մակնիշի 33VO992 համարանիշի ավտոմոբիլի սեփականատիրոջ անվամբ:
 
Տեխնիկական վրիպակը հայտնաբերվել է վարչական ակտերի առաքումից առաջ իրականացվող վերջնական ստուգման ժամանակ, որից հետո վարչական ակտը համարվել է առ ոչինչ և չի առաքվել, սակայն արտացոլվել է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում: Ներկայումս տեխնիկական հնարավորություն է ստեղծվում անվավեր ճանաչված վարչական ակտերը Ոստիկանության կայքում այսուհետ չարտացոլելու համար:
 
Նոյյան տապան  -   Իրավունք