«Ալ. Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի սեփական վերաբերմունքն արտահայտելու». Սենոր Հասրաթյան
14-09-2017 11:07:55 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ հարևան կոչված երկրի <<հումանիստ>> միապետի կողմից օրերս <<համաներման միջոցով ազատություն ստացած>> Ալ. Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի սեփական վերաբերմունքն արտահայտելու այն ամենի մասին, ինչն ադրբեջանական ագիտպրոպն, իրեն հատուկ ձեռագրով, փորձեց վերագրել ճաղերի հետևում հայտնված բլոգերին: Հակառակ դեպքում վերջինս կնմանվի <<հաքքինազցի>> ֆատուլաևին և ապշերոնյան խանության այն քարոզիչներին, ովքեր տարիներ առաջ <<վաստակելով>> պայմանական ազատություն, անվերադարձ կորցրին ճշմարտության աչքերին նայելու կարողությունը»։