Հայտնի են 2024 եւ 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքները


Հայտնի են 2024 եւ 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքները

  • 14-09-2017 13:40:05   | Պերու  |  Սպորտ

 
Սեպտեմբերի 13-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացել է Միջազգային օլիմպիական կոմիտեի վեհաժողովը, որի ընթացքում որոշվել են 2024 եւ 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքները:
 
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2024 թվականին 33-րդ օլիմպիական խաղերը հյուրընկալելու է Փարիզը, իսկ 2028-ին՝ Լոս Անջելեսը.
 
«Սրանք երկու հզոր պետությունների երկու մեծ քաղաքներ են, որոնք ունեն հսկայական օլիմպիական պատմություն: Երկու քաղաքներն էլ մեծ խանդավառությամբ են մոտենում Խաղերին եւ նպաստում են օլիմպիական ոգու բարձրացմանը»,- ասել է Բախը:
 
Ե´ւ Փարիզը, ե´ւ Լոս Անջելեսն օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն: Ֆրանսիան օլիմպիականներին հյուրընկալել է 1900 ու 1920 թթ, ԱՄՆ-ը` 1932 ու 1984 թթ.:
 
2020 թվականի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը կայանալու է Տոկիոյում:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play