Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվելու է թաեքվոնդոյի երիտասարդների ՀՀ առաջնությունը


Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվելու է թաեքվոնդոյի երիտասարդների ՀՀ առաջնությունը

  • 14-09-2017 14:31:08   | Հայաստան  |  Սպորտ

Սեպտեմբերի 16-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվելու է թաեքվոնդոյի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունը:
 
Առաջնությանը մասնակցելու են շուրջ 60 մարզիկներ՝ ՀՀ Սյունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից, ինչպես նաև Երևան քաղաքից և Արցախի Հանրապետությունից:
 
Առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է թաեքվոնդոյի ՀՀ երիտասարդների հավաքականը, որը 2017 թվականի նոյեմբերի 1-ից 6-ը կմասնակցի Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ