Ինչպիսի՞ն է Հայաստանի վարկանիշը՝ աշխարհի «ամենաանհրապույր» և «ամենահրապուրիչ» քաղաքացիությամբ երկրների շարքում


Ինչպիսի՞ն է Հայաստանի վարկանիշը՝ աշխարհի «ամենաանհրապույր» և «ամենահրապուրիչ» քաղաքացիությամբ երկրների շարքում

  • 14-09-2017 14:49:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am.Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունը վարկանիշ է կազմել՝ ներկայացնելով աշխարհի «անհրապույր» և «ամենահրապուրիչ» քաղաքացիությամբ երկրները 2017 թվականի դրությամբ:
 
Ընկերության փորձագետների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ աշխարհում «ամենաանհրապույր» քաղաքացիությունն Աֆղանստանի քաղաքացիությունն է. այս երկրի քաղաքացիները կարող են ազատ այցելել ընդամենը 24 երկիր:
 
Ընկերության վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 78-րդ տեղը՝ կիսելով այն Ղրղզստանի, Մարոկկոյի, Բենինի հետ (հայերն ազատ կարող են այցելել 58 երկիր), Վրաստանը՝ 68-րդը, Իրանը՝ 95-րդը, Թուրքիան՝ 52-րդը, Ռուսաստանը՝ 51-րդը, Ադրբեջանը` 74-րդը:
 
«Ամենահրապուրիչ» անձնագիր է ճանաչվել Գերմանիայի քաղաքացիների անձնագիրը, որի տերերն իրավունք ունեն առանց վիզայի այցելել 176 երկիր: «Հրապուրիչների» եռյակում ներառվել են նաև Ֆրանսիան և Դանիան:
 
РИА Новости-ի հաղորդմամբ՝ վարկանիշը կազմելու ընթացքում հաշվի են առնվել մի շարք չափորոշիչներ. առանց վիզայի ռեժիմի առկայություն, մարդկային պոտենցիալի զարգացման հնարավորություններ, տնտեսության մասշտաբներ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը