Հայտնի է Թուֆենկյան հյուրանոցի դիմաց սպանված տղամարդու ինքնությունը. նոր մանրամասներ


Հայտնի է Թուֆենկյան հյուրանոցի դիմաց սպանված տղամարդու ինքնությունը. նոր մանրամասներ

  • 14-09-2017 15:05:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Armtimes.com-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքից:
 
Մինչ սպանությունը, հյուրանոցում են եղել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն ու վերջինիս թիմակիցները: Հյուրանոցի ներսում վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել է կրակոցները՝ արդեն դրսում: Սպանվածը Վահագն Աբգարյանի թիմից է:
 
Հյուրանոցի տարածքում է այժմ կայանված Վահագն Աբգարյանի զրահապատ «Համեր» տեսակի ավտոմեքենան, որից մի քանի մետր հեռավորության վրա էլ՝ ծառերի տակ ընկած է սպանվածի դին:
 
Հիշեցնենք, որ Ալավերդիում մի շարք աղմկահարույց դեպքերի հետ է կապվում Վահագն Աբգարյանի անունը: Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 7-ին Ալավերդիում կայացան քաղաքապետի ընտրություններ։ Քաղաքապետի աթոռի համար պայքարում էին երկու անկուսակցականներ՝ Լոռիում հայտնի «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Արթուր Աբգարյանը եւ Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ, անկուսակցական, բայց իշխող Հանրապետականի կողմից առաջադրված Կարեն Փարեմուզյանը։ Ընտրություններից շուրջ հինգ ամիս անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ արձակվեց 36-ամյա Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ: Վահագն Աբգարյանն, ըստ որոշ տեղեկությունների՝ գործող քաղաքապետի թիմից է, նրա ավտոմեքենայի մեջ եղել են չորս ընկերը, այդ թվում՝ սպանված Վարդան Ավագյանը: Այս միջադեպից հետո սպանությունները Ալավերդիում չեն դադարում:
 
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը