Թուֆենկյան հյուրանոցի մոտ վիրավորված Վահագն Աբգարյանի վիճակն անկանխատեսելի է. armtimes.com


Թուֆենկյան հյուրանոցի մոտ վիրավորված Վահագն Աբգարյանի վիճակն անկանխատեսելի է. armtimes.com

  • 14-09-2017 17:38:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեւան քաղաքի Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակոցներից վիրավորվածն Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանն այս պահին վիրահատվում է: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը: Բժշկի տեղեկացմամբ` նրա մոտ առկա է մարմնական մի շարք վնասվածքներ:
 
«13:55 րոպե մեզ մոտ բերել են վիրավոր, բայց չեմ կարող ասել շտապօգնության մեքենայով, թե ինչ մեքենայով: Զննման ժամանակ պարզվեց, որ առկա է շոշափվող վերք կրծքավանդակի աջ հատվածի վրա` ելքի եւ մուտքի անցքերով: Առկա է նաեւ բավականին պատառոտված վերքեր` աջ բացկից դեպի նախաբազուկ հատվածում, որտեղ ռենտգեն եւ համակարգչային տոմոգրաֆիա հետազոտություն, որի ժամանակ պարզվեց, որ ունենք կոտրվածք, իսկ, թե անոթներն եւ ջլերը ինչ աստիճանի են վնասվել պարզ կլինի վիրահատությունից հետո»,- armtimes.com-ին ասաց Կուրղինյանը: 
 
Գլխավոր բժշկի խոսքով` հիվանդի վիրահատությունն ընթանում է արդեն 2 ժամ: Միկրովիրաբույժները եւ վնասվածքաբաններն աշխատում են հերթափոխով: 
 
«Վիրահատությունը հարթ է անցնում, ոչ մի անսպասելի բան չկա, բայց հաշվի առնելով, որ ունենք հյուսվածքների լուրջ վնասվածք, չի բացառվում մի շարք ինֆեկցիաների առաջացման վտանգը: Կյանքին վտանգ չի սպառնում, բայց նա ստացել է վիրավորում, որի ընթացքն անկանխատեսելի է»,- նշեց նա: 
 
Տեղեկացնենք նաեւ, որ Վահագն Աբգարյանը բժշկական կենտրոն տեղափոխվել է անհայտ մեքենայով, Շտապբուժօգնության կայանից armtimes.com-ին փոխանցեցին, որ նրանք այսօր նման տուժածի որեւէ ԲԿ չեն տարել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը