Թուֆենկյան հյուրանոցի մոտ սպանվածն ու վիրավորն Ալավերդի քաղաքից են. դեպքի ականատեսը 17-ամյա տղա է. Armtimes.com-


Թուֆենկյան հյուրանոցի մոտ սպանվածն ու վիրավորն Ալավերդի քաղաքից են. դեպքի ականատեսը 17-ամյա տղա է. Armtimes.com-

  • 14-09-2017 18:14:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Armtimes.com-ի թղթակիցը Երեւանի Թուֆենկյան հյուրանոցի մոտից փոխանցում է, որ այսօր տեղի ունեցած կրակոցների հետեւանքով սպանվել է Ալավերդի քաղաքի բնակիչ, 1974 թվականին ծնված Գ. Մոսինյանը: Վիրավորը՝ կրկին Ալավերդու բնակիչ է:
 
Տարածքում մի կին հայտարարել է, որ իր 17-ամյա տղային, որը տարածքում հեծանիվ է քշել եւ ականտես է եղել, թե ինչպես են կրակահերթից հետո երկու երիտասարդ փախուստի դիմել, տարել են ոստիկանություն: 17-ամյա տղայի մոր խոսքով՝ տղային այժմ հարցաքննում են:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը