ՀՔԱՎ: Այրվածքներից մահացած 4-ամյա Ռոզայի ընտանիքը կացարան և սոցիալական աջակցություն է ստացել


ՀՔԱՎ: Այրվածքներից մահացած 4-ամյա Ռոզայի ընտանիքը կացարան և սոցիալական աջակցություն է ստացել

  • 14-09-2017 18:36:46   | Լոռու մարզ  |  Հասարակություն

Վանաձորի «Աղբի գարաժներ» կոչվող տարածքի փայտե տնակում բնակվող Մարիամ Կարապետյանի ու նրա անչափահաս երեխաների կենցաղային ծայրահեղ պայմաններին ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անդրադարձել է դեռևս անցած տարվա սեպտեմբերին, երբ տեղեկություն էր տարածվել նրա 4-ամյա դստեր՝ Ռոզայի մահվան մասին:
 
2016 թ. օգոստոսի 31-ին իրենց փայտաշեն տնակում երեխան այրվածքներ էր ստացել, և բժշկական որևէ օգնություն չստանալով՝ օրեր անց մահացել էր:
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի մահը մոր անփույթ վերաբերմունքի հետևանք է և որ նրա խնամքին ևս 3 անչափահաս երեխա կա՝ 2016 թ. սեպտեմբերի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին՝ ընտանիքի խնդիրները վեր հանելու և կանխելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու, իրենց աշխատանքում թերացած պատասխանատու մարմինների աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու և 3 անչափահաս երեխաների խնամակալության հարցը լուծելու հարցով:
 
Ահազանգից օրեր անց՝ 2016 թ. սեպտեմբերի 22-ին, Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովը քննարկել էր հարցը և որոշել Մարիամ Կարապետյանի 3 անչափահաս երեխաներին ժամանակավորապես տեղավորել Վանաձորի մանկատանը: Ինչ վերաբերում է պատասխանատու մարմինների աշխատակիցների գործողություններին, ապա հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ նրանք գործել են իրենց լիազորությունների շրջանակում:
 
Նշենք, որ Մարիամ Կարապետյանը միայնակ մայր է, իսկ նրա երեխաների կենսաբանական հայրը ազատազրկված է:
 
Այս տարվա օգոստոսի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին ահազանգ է ստացել այդ ընտանիքի վերաբերյալ: Կազմակերպության աշխատակիցը ահազանգի հետքերով այցելել էր նրանց բնակության վայր և արձանագրել, որ Մարիամ Կարապետյանն այնտեղ ապրում է 2017 թ. օգոստոսի 1-ին ծնված իր նորածին դստեր և մոր հետ:
 

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն