«Չպետք է բացառել նաև այն սցենարը, ըստ որի Լապշինը կրկին որոշի այցելել Արցախ». Փորձագետ


«Չպետք է բացառել նաև այն սցենարը, ըստ որի Լապշինը կրկին որոշի այցելել Արցախ». Փորձագետ

  • 15-09-2017 11:29:01   | Հայաստան  |  Քաղաքական

 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում.  

«Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերքում է ադրբեջանական բանտում իր ինքնասպանության փորձի մասին խոսակցությունները։ 

Դրա փոխարեն, կրկին իսրայելական լրատվական աղբյուրների փոխանցմամբ, Լապշինը հաստատում է, որ բանտարկյալները բազմիցս են սպառնացել սպանել իրեն։ 
Չի բացառվում, որ բլոգերը որոշ ժամանակ անց Ադրբեջանի կամ Ալիևի վերաբերյալ այլ տվյալներ նույնպես հրապարակի։ Թերևս չպետք է բացառել նաև այն սցենարը, ըստ որի Լապշինը կրկին որոշի այցելել Արցախ»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play