Շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ
16-09-2017 15:20:46 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Սեպտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում աչալրջորեն իրականացնել մարտական հերթապահություն: