Նոր փոստային նամականիշեր՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային


Նոր փոստային նամականիշեր՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային

  • 19-09-2017 11:15:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2017 թվականի սեպտեմբերի 18-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկվեց երեք նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային: Փոստային նամականիշերը մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում:
 
350 ՀՀ դրամ անվանական արժեքով մեկ փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, իսկ 350 և 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով երկու փոստային նամականիշերի հետ՝ 10000 ՀՀ դրամ  արժողությամբ նվիրատվության կտրոն, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի միջոցով իրականացվող նախագծերին:  
 
Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը: Նամականիշերի դիզայնի հեղինակներ են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Վահե Մուրադյանը:
 
350 ՀՀ դրամ անվանական արժեքով մեկ նամականիշի վրա պատկերված է հայ զինվորը բնության ֆոնին, իսկ 350 և 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով երկու նամականիշերի վրա պատկերված են հեռադիտակի շրջանակի մեջ երևացող նամակ գրող և դիտակետում կանգնած հայ զինվորները: 
 
Նամականիշերի մարումն իրականացրեցին ՀՀ պաշտպանության նախարար, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
 
 
Թողարկման օրը` 18 սեպտեմբերի 2017թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան, Վահե Մուրադյան (350 ՀՀ դրամ անվանագնով նամականիշ)
                   Վահագն Մկրտչյան (350 և 1100 ՀՀ դրամ անվանագնով նամականիշեր)
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Տպաքանակը՝ 350 ՀՀ դրամ - 40 000 հ.
                           350, 1100 ՀՀ դրամ – 20 000 հ.
 
 
 
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն