«Հանգիստ 2017» միջազգային զբոսաշրջային ամենամյա ցուցահանդեսի նախօրեին կազմակերպում է հատուկ միջոցառում Մոսկվայում՝


«Հանգիստ 2017» միջազգային զբոսաշրջային ամենամյա ցուցահանդեսի նախօրեին կազմակերպում է հատուկ միջոցառում Մոսկվայում՝

  • 19-09-2017 13:10:15   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի հետ համատեղ, «Հանգիստ 2017» միջազգային զբոսաշրջային ամենամյա ցուցահանդեսի նախօրեին կազմակերպում է հատուկ միջոցառում Մոսկվայում՝ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վարդան Տողանյանի հովանու ներքո: 
 
 
Միջոցառումը կազդարարի նաև ՌԴ տարածքում նախատեսված լայնամասշտաբ “Let`s Armenia”  զբոսաշրջային արշավի մեկնարկը: Արշավի շրջանակներում Հայաստանի ներգնա զբոսաշրջության ոլորտում առաջատար ընկերությունները թե´ փակ միջոցառման, և թե´ ցուցահանդեսի շրջանակներում հնարավորություն կունենան ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային ներուժը, ապացուցել, որ ցանկացած կորպորատիվ միջոցառում հնարավոր է անցկացնել հենց Հայաստանում, պատմել տարածաշրջանում առաջատար համարվող Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնի, Զերմուկի առողջապահական հանգստավայրի, ինչպես նաև հինավուրց մշակույթ և կենցաղ ունեցող հայ ժողովրդի մասին՝ բացահայտելով Հայատանը որպես դեռևս անհայտ երկիր որակյալ գինու սիրահարների համար:
 
Փակ միջոցառման շրջանակներում հյուրերին սպասվում է հայկական խոհանոցի ներկայացում լավագույն ավանդույթներով, գինու համտես՝ կազմակերպված Հայաստանի սոմելյեների ասոցիացիայի ղեկավար, Ռուսաստանի պատվավոր սոմելյե Արթուր Սարգսյանի կողմից, ինչպես նաև գործնական քննարկումներ՝ ազգային երաժշտության ուղեկցությամբ: 
 
Սեպտեմբերի 19-ին մեկնարկող եռօրյա ցուցահանդեսի ընթացքում Հայաստանը կներկայացվի մեկ համատեղ տաղավարով: Ցուցահանդեսի ընթացքում հայկական ընկերությունները գործնական կապեր հաստատելու, նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու, ինչպես նաև Հայաստանը որպես խոստումնալից հանգստավայր ներկայացնելու աննախադեպ հնարավորություն կունենան:
 
 
 
*ՄԱԶԾ -ն պատասխանատվություն չի կրում ցուցահանդեսի շրջանակներում մասնավոր ընկերությունների կողմից ներկայացված նյութերի բովանդակության համար: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play