Բակո Սահակյանը Երեւանում հանդիպել է Էնթոնի Բարսամյանի, Բրայան Արդունու եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ


Բակո Սահակյանը Երեւանում հանդիպել է Էնթոնի Բարսամյանի, Բրայան Արդունու եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ

  • 19-09-2017 14:23:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երեւան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, գործադիր տնօրեն Բրայան Արդունու եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ:
 
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին եւ մեր հանրապետությունում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը տարբեր հարթություններում Արցախին սատարելու գործում՝ բարձր  գնահատելով կազմակերպության հայրենանվեր եւ արհեստավարժ ծառայությունը:
 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն