Ռադիոէլեկտրոնային և քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի ներմուծման արտոնագրերի տրամադրման գործընթացն ավտոմատացվել է. ՊԵԿ


Ռադիոէլեկտրոնային և քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի ներմուծման արտոնագրերի տրամադրման գործընթացն ավտոմատացվել է. ՊԵԿ

  • 19-09-2017 14:43:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում ներդրվել է «Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագրի տրամադրման» համակարգը:
 
Ընթացիկ տարվա հունիսից գործող համակարգն ավտոմատացնում է ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի ներմուծման արտոնագրերի տրամադրման գործընթացը` փոխարինելով թղթային եղանակով դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, ընդունման, մշակման և արտոնագրի տրամադրման գործընթացին: Համակարգի կիրառմամբ մի քանի անգամ արագացվել և դյուրինացվել է հայտերի ներկայացման և համապատասխան արտոնագրերի տրամադրման գործընթացը: 
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play