Եթե մենք ասենք, որ թուրքը թուրք է, նրանք էլ կասեն՝ հայը հայ է, դրա համար այս կամուրջը նորից շինելու համար եմ այստեղ. Կարո Փայլան


Եթե մենք ասենք, որ թուրքը թուրք է, նրանք էլ կասեն՝ հայը հայ է, դրա համար այս կամուրջը նորից շինելու համար եմ այստեղ. Կարո Փայլան

  • 19-09-2017 15:45:15   | Հայաստան  |  Քաղաքական

Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում ՝«ՀՀ դիվանագիտության ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ» քննարկման ժամանակ հայտարարեց, որ պատգամավոր լինելուց հետո առաջին անգամ է Հայաստանում։
 
«Սպասեցի, որ ավելի լավ օր լինի ու գամ Հայաստան, ու այդ երազների համար եմ աշխատում։ Բայց պայմանները վատ են ու ավելի են վատանում։ Դրա համար եկա, որ քրդական, հայկական և բոլոր հարցերի համար ճանապարհ գտնենք»,-ասաց նա և նշեց, որ հանդիպումներ է ունենում, նախագահի և այլոց հետ։ 
 
«Ազգայնականներն ուժ ունեն, բայց եթե մենք ասենք, որ թուրքը թուրք է, նրանք էլ կասեն՝ հայը հայ է, քուրդը քուրդ է։ Եթե այս տեսակ ազգայնական մտածողություններն ուժ ունենան, մենք ինչպե՞ս պետք է արդարության համար ուժ ունենանք։ Դրա համար այս կամուրջը նորից շինելու համար եմ այստեղ։ Գիտեմ, որ դժվար է, բայց դրա համար ճանապարհ պետք է գտնենք»,-ասաց Փայլանը և նշեց, որ այդ ուղղությամբ ջանքեր պետք է թափի:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play