Քննարկվել են Ջերմուկի բարեկարգման ծրագրերը և քաղաքի կիսակառույցները


Քննարկվել են Ջերմուկի բարեկարգման ծրագրերը և քաղաքի կիսակառույցները

  • 19-09-2017 16:41:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ջերմուկում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքը գնահատելու և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հանրապետության տարածքում գտնվող կիսակառույց ու անավարտ օբյեկտների հետագա ճակատագրի վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկներ ներկայացնելու հանձնարարականի համատեքստում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք:
 
Քաղաքի պատասխանատուների, ինչպես նաև՝ շինարարների և նախագծողների մասնակցությամբ շինհրապարակում անցկացրած խորհրդակցության ընթացքում Ն. Սարգսյանը համապատասխան կառույցների հետ քննարկել է ինչպես քաղաքի բարեկարգման ծրագրերը, այնպես էլ՝ Ջերմուկում տարիներ շարունակ գոյություն ունեցող կիսակառույց շինությունների վերաբերյալ հարցերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն