Բակո Սահակյանը Երեւանում ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականների հետ


Բակո Սահակյանը Երեւանում ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականների հետ

  • 19-09-2017 19:58:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երեւան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականների հետ:
Հանդիպմանը քննարկվել են ամերիկա-արցախյան հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
 
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման հանդիպումները եւ նշել, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը՝ բարձր գնահատելով կոնգրեսականների կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված երկկողմ կապերի ամրապնդմանն ու խորացմանը:
Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Նախագահ Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել կոնգրեսականներ Ֆրենկ Փալլոնին, Աննա Էշուին եւ Ջեքի Սփիեռին:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն