Բակո Սահակյանը Երեւանում հանդիպել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության հետ


Բակո Սահակյանը Երեւանում հանդիպել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության հետ

  • 19-09-2017 20:04:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երեւան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության հետ` կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:
 
Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: 
Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը Զավեն Խանջյանին է հանձնել կազմակերպությանը շնորհած <<Երախագիտություն>> մեդալ՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ու Արցախի միջեւ համագործակցությունը   կպահպանի իր դրական դինամիկան:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն