Օլիմպավանում անցկացվել է սեմինար՝ սպորտային բժիշկների համար


Օլիմպավանում անցկացվել է սեմինար՝ սպորտային բժիշկների համար

  • 19-09-2017 20:23:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Օլիմպավանում մասնակցել է «Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումների օգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության և վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով միջազգային սեմինարին:
 
Նախարարը հանդես է եկել ողջույնի խոսքով, որտեղ նշել է դոպինգի օգտագործման անթույլատրելիության և մեր երկրում իրականացվող հակադոպինգային ծրագրերի մասին: «Այսօր ամբողջ աշխարհում մեծ պայքար է տարվում դոպինգի դեմ: Կյանքը ցույց է տվել, որ դոպինգի խնդիրն առկա է ամբողջ աշխարհում: Հպարտությամբ պետք է ասեմ, որ մեր երկրում ստեղծվել և գործում է մի կազմակերպություն, որը համառ պայքար է ծավալում դոպինգի դեմ: Եվ դրա արդյունքում 2013 թվականից մինչ օրս մենք դոպինգի հետ կապված լուրջ խնդիր չունենք»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:
 
Նախարարը նշել է, որ ներկայումս հայ մարզիկները երեքշաբաթյա ռեժիմով դոպինգ թեստավորում են անցնում մեր հակադոպինգային ծառայության, ՀԱՕԿ-ի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) և միջազգային ֆեդերացիաների կողմից:
 
Տեղեկացնենք, որ սեմինարը մեկօրյա է, որին մասնակցել են մարզական բժիշկներ, մերսողներ և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն