Հրդեհներ խոտածածկ տարածքներում


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

  • 20-09-2017 11:28:19   | Հայաստան  |  Հասարակություն

Սեպտեմբերի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
 
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք:
 
Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում այրվել է 1800 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 2.5 հա, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ 2 հա, Էլառ թաղամասում՝ 2 հա, Բալահովիտ 600 քմ, Արզնի գյուղում՝ 7000, Նուռնուս գյուղում՝ 7000 քմ, Քարաշամբ գյուղում՝ 2 հա, Լուսահովիտ գյուղում՝ 2 հա, Կաքավաձոր գյուղում՝ 120 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում՝ 5000 քմ, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում՝ 3000 քմ, Լոռու մարզի Շամլուղ քաղաքում՝ 8000 քմ, Լոռի Բերդ գյուղում՝ 7 հա, Օձուն-Արևածագ ավտոճանապարհի մոտակայքում՝ 2.5 հա, Պուշկինի լեռնանցքում՝ 500 քմ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1.5 հա, Տավուշի մարզի Դովեղ գյուղում՝ 30 հա և 2500 քմ, Կայանավան-Այգեհովիտ ավտոճանապարհին՝ 1.5 հա, Սյունիքի մարզի Լծեն գյուղում՝ 3 հա, Վերիշեն գյուղի մոտակա հանդամասում՝ 200 հա, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում՝ 1 հա, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում՝ 1.5 հա, Խնձորեսկ գյուղում՝ 1500 հակ, Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում՝ 3000 հակ անասնակեր, Արագածոտնի մարզի Տառերի պուրակ-Ամբերդ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում՝ 1 հա խոտածածկ տարածք:
 
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Նոյյան տապան  -   Հասարակություն