Երկրաշարժ Մեքսիկայի տարածքում (թարմացված)


Երկրաշարժ Մեքսիկայի տարածքում (թարմացված)

  • 20-09-2017 11:35:58   | Մեքսիկա  |  Հայտարարություններ

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին, տեղական ժամանակով ժամը 22:14-ին (Գրինվիչի ժամանակով` 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 18.580 և արևմտյան երկայնության 98.400 աշխարհագրական կոորդինատներով (Մեքսիկա, Պուեբլա դե Սարագոսա քաղաքից 53 կմ հարավ-արևմուտք), օջախի 51 կմ խորությամբ և 7.1 մագնիտուդով երկրաշարժ:
 
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:
 
Ըստ «The Guardian» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի և կան բազմաթիվ ավերվածություններ
Նոյյան տապան  -   Հայտարարություններ