«Տարիների ընթացքում հասանք նրան, որ այսօր մեր ժողովուրդն ամբողջությամբ գիտակցում է Անկախության և՛ գինը, և՛ արժեքը». Կարեն Ավագյան


«Տարիների ընթացքում հասանք նրան, որ այսօր մեր ժողովուրդն ամբողջությամբ գիտակցում է Անկախության և՛ գինը, և՛ արժեքը». Կարեն Ավագյան

  • 20-09-2017 15:45:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
«Փառք Աստծո, տարիների ընթացքում հասանք նրան, որ այսօր մեր ժողովուրդն ամբողջությամբ գիտակցում է Անկախության և՛ գինը, և՛ արժեքը», -Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառմանը հայտարարեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: 
 
ՀԵՀ-ի և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի համատեղ ջանքերով բուհում սեպտեմբերի 20-ին անցկացված միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ապրիլյան պատերազմի մասնակիցներ։ Անցկացվեց նաև ֆոտոցուցահանդես, ֆլեշմոբ, հյուրերը կրակեցին հրաձգարանում, ներկայացվեց ՀՀ անկախության տոնի առթիվ նկարահանված տեսանյութ։ 
Կարեն Ավագյանը շեշտեց, որ Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ ունեն ՀՀ Զինված ուժերի հետ տարվող ծրագրերը: Այնուհետև պատգամավորը հիշեց իր ուսանողական տարիները. «Երբ ես էի ուսանող, տոնում էինք ՀՀ Անկախության հնգամյակ, տասնամյակ. կարծես մարդիկ այդքան շատ չէին արժևորում կամ ընկալում այդ անկախության գաղափարը:  Փառք Աստծո, տարիների ընթացքում հասանք նրան, որ այսօր մեր ժողովուրդն ամբողջությամբ գիտակցում է անկախության և՛ գինը, և՛ արժեքը»: 
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուր Աթոյանը հավաստիացրեց, որ բուհում ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարձր հիմքերի վրա է և իրենց գործունեության կարևոր ուղղություններից: Ռեկտորի վստահեցմամբ՝ համալսարանականների համար հարազատ է ազգ-բանակ գաղափարախոսությունը:
Միջոցառման ընթացքում հոլովակի միջոցով ներկայացվեց, թե բուհի ուսանողական խորհուրդն ինչ ծրագրեր է իրականացրել ՀՀ զինված ուժերի հետ համատեղ: Ամփոփվեցին նաև «Անկախությունն իմ աչքերով» ֆոտոմրցույթի արդյունքները: 
Արտակ Զաքարյանը ուսանողների հետ հարցուպատասխանի ընթացքում վստահեցրեց՝ անկախությունն արժեք է, որը պաշտանելու կարիք ունի. «Պետությունը հենասյուն է, որը պատասխանատու, գիտակից և լիարժեք իրեն տեր զգացող քաղաքացու կարիք ունի: Մենք չենք կարող կողքի կանգնած, կրավորական կեցվածքով նայել պետության ներսում եղած խնդիրներին: Մենք ինքներս դրանց համար պետք է պատասխանատու լինենք»:
Ուսանողներն Արտակ Զաքարյանին մի շարք հարցեր հղեցին. օրինակ՝ ի՞նչ դերակատարություն կարող են ունենալ ուսանողական ինքնակառավարման մարմիններն ազգ-բանակ գաղափարախոսության իրականացման հարցում կամ ինչպես կարող ենք հաղթանակած դուրս գալ և՛ մարտի դաշտում, և՛ տնտեսության մեջ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն