Սեպտեմբերի 21-ը անկախ Հայաստանի Հանրապետության վերածննդի, հայ ժողովրդի՝ հայրենի հողում, ազատ ու անկախ ապրելու, ազգային ինքնության պահպանման խորհրդանիշն է.Հրաչյա Ռոստոմյան
Սեպտեմբերի 21-ը անկախ Հայաստանի Հանրապետության վերածննդի, հայ ժողովրդի՝ հայրենի հողում, ազատ ու անկախ ապրելու, ազգային ինքնության պահպանման խորհրդանիշն է.Հրաչյա Ռոստոմյան
20-09-2017 16:07:57 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին՝ անկախության օրվա կապակցությամբ:
Սեպտեմբերի 21-ը անկախ Հայաստանի Հանրապետության վերածննդի, հայ ժողովրդի՝ հայրենի հողում, ազատ ու անկախ ապրելու, ազգային ինքնության պահպանման խորհրդանիշն է: Սա այն օրն է, որին մենք հասել ենք մի քանի սերունդների համառ պայքարի, անձնուրացության, քաջության և տոկունության շնորհիվ: Սա այն օրն է, որի համար անվարան մարտի են նետվել մեր հայրերն ու եղբայրները և հանուն որի զոհվեցին ապրիլյան պատերազմի հերոսները:
Վստահ եմ, որ Հայաստան-Արցախ-սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ այսուհետ նույնպես հաջողությամբ հաղթահարելու ենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները և ունենալու ենք բազմաթիվ հաղթանակներ՝ աշխարհաքաղաքական, տնտեսական և, իհարկե սպորտային ամենաբարձր հարթակներում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին և մաղթում խաղաղություն, հաջողություններ ու ամենայն բարիք: