Անկախության օրվան նվիրված միջոցառումներ Վարդենիսում


Անկախության օրվան նվիրված միջոցառումներ Վարդենիսում

  • 20-09-2017 16:14:00   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի են ունեցել միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 26 ամյակին։ Միջոցառումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, հյուրեր:
 
Վերջիններս, մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում նախ մասնակցել են սուրբ պատարագի, այնուհետև դիտել Անկախության տոնին նվիրված ՀՀ ԶՈՒ-ի շարային քայլերթը, հետևել բանակային ստորաբաժանումների ցուցադրական վարժություններին։ Միջոցառման ընթացքում հյուրերը եղել են նաև բանակային բացազատված դաշտային խոհանոցում, մասնակցել անցկացվող մշակույթային միջոցառումների, որոնք ավարտվել են տոնական համերգով։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը իր ելույթում ներկաներին շնորհավորել է ՀՀ Անկախության հերթական հոբելյանի առթիվ և նշել, որ Վարդենիսի տարածաշրջանի համար սեպտեմբերի 21-ի խորհուրդն ավելի մեծ է, քանզի պատմության բերումով մեր պետության այս հատվածը տեսել է պատերազմի բազում արհավիրքներ․ «90 ականների սկզբներին, շատերիդ նման լավ հիշում եմ ամեն բան, մենք տեսել ենք, թե ինչ է պատերազմը, երբ թշնամին ռմբակոծում էր Վարդենիսն ու հարակից գյուղերը, երբ մեր ինքնապաշտպանական ուժերն էին մեր անվտանգության ու պետության տարածքային ամբողջականության միակ երաշխիքը։ Ասելիքս այն է, որ վարդենիսցիներն ու պատերազմն անմիջապես տեսած Հայաստանի ու Արցախի սահմանամերձ համայնքների բնակիչները թերևս այլ կերպ են ընկալում Անկախ պետություն ունենալու կարևորությունը: Թող մեր 26-ամյա պետության յուրաքանչյուր օր միայն բարիք բերի բոլորիս»- նշել է Գեղարքունիքի մարզպետը։
 
 
Գեղարքունիքի մարզպետարան
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play