ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

  • 20-09-2017 17:46:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
 
Հյուրերը ծաղիկներ են դրել Սուրբ նահատակների հուշակոթողին եւ խոնարհումով ու լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։
 
Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։
 
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիըրը խոսել է իր տպավորությունների մասին՝ նշելով. «Սիրտս կոտրված է։ Անչափ հուզված եմ։ Չպետք է մոռանանք՝ ինչ է կատարվել 1915-ին։ Ցավոք, այսօր էլ շատ երկրներում ազատ շրջում է ցեղասպանության, այսպես ասած, ոգին։ Պետք է պայքարենք, որ նման ողբերգությունները չկրկնվեն։
 
Նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը, աշխարհասփյուռ հայերին՝ այսպիսի հուշահամալիր կառուցելու համար»։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play