Գազի արտահոսք


Գազի արտահոսք

  • 20-09-2017 18:26:13   | Հայաստան  |  Հասարակություն

Սեպտեմբերի 20-ին, ժամը 14:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 շենքի 2-րդ մուտքում գազի խողովակը պոկվել է, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները դադարացրել են արտահոսքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանումը:
 
***
 
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Տաօ» ռեստորանի խոհանոցում 20 կգ-ոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ առանց բռնկման:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play