Սեպտեմբերի 11-15-ն` նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 989 վնասված լուսատու
20-09-2017 18:58:49 | Հայաստան | Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 989 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Ընթացքում են 2 տարածքի արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: