Պետություն ունենալը պատիվ է ու առավելություն, եւ այդ գիտակցումով էլ, չնայած բոլոր դժվարություններին ու փորձություններին, մենք կարողացել ենք պահպանել պետական անկախությունը. Արա Բաբլոյան


Պետություն ունենալը պատիվ է ու առավելություն, եւ այդ գիտակցումով էլ, չնայած բոլոր դժվարություններին ու փորձություններին, մենք կարողացել ենք պահպանել պետական անկախությունը. Արա Բաբլոյան

  • 21-09-2017 13:13:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:
 
26 տարի առաջ մեր պատմության մեջ բացվեց մի նոր էջ` հռչակեցինք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ որոշումը փոխեց Հայաստանի ոչ միայն կարգավիճակը, այլեւ ճակատագիրը, որը միավորում է բոլորիս:
 
Պետություն ունենալը պատիվ է ու առավելություն, եւ այդ գիտակցումով էլ, չնայած բոլոր դժվարություններին ու փորձություններին, մենք կարողացել ենք պահպանել հիմնական արժեքը` պետական անկախությունը: Որպես քաղաքացի` մեզնից յուրաքանչյուրը պետության տերն է, իսկ տերը միշտ հոգ է տանում եւ պատասխանատվություն զգում: Կարեւոր է, որ ամեն մեկս, հեռու թե մոտիկ, մեր սրտում զգանք հայոց պետականությունը, մտածենք նրա մասին, հանուն նրա անենք ամեն ինչ եւ հարգենք մեր երկիրը: Մենք պետք է հավատանք սեփական ուժերին եւ լավատեսությամբ նայենք ապագային:
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
ձեր ամեն մի հայրենանվեր ջանքն առանց բացառության աջակցություն է ավելի ուժեղ եւ ավելի կատարյալ պետություն կերտելու գործին: Մենք ի զորու ենք եւ կարող ենք դա անել գլուխներս բարձր, երկրի հանդեպ հավատով եւ սիրով:
 
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play