Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Մինսկում


Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Մինսկում

  • 21-09-2017 15:55:42   | Բելոռուս  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 19-ին Մինսկ քաղաքի Բարեկամության տանը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին նվիրված երեկո, որը կազմակերպվել էր Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության կողմից՝ «Օտար երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելառուսական հասարակություն» հասարակական կազմակերպության և հայ համայնքի հետ համատեղ:
 
Միջոցառմանը ներկա էին Բելառուսի հայ համայնքի ղեկավարությունը, բելառուսական մտավորականության ներկայացուցիչներ և ուսանողներ:
 
Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը իր ելույթում նշեց, որ դժվարագույն պայմաններում, հաղթահարելով բազում մարտահրավերներ, նորանկախ Հայաստանի Հանրապետությունը լուրջ առաջընթաց է արձանագրել ժամանակակից ժողովրդավարական պետության կառուցման գործում:
 
Միջոցառմանը հանդես եկան «Նաիրի» և «Էրեբունի» համույթները, ինչպես նաև հայկական կիրակնօրյա դպրոցի սաները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն