«Աշխաբադ-2017» Օլիմպիական Խաղերը ներդրում է ոչ միայն Թուրքմենստանի, այլեւ ամբողջ Ասիայի, տարածաշրջանի եւ աշխարհի ապագայի մեջ․ Ասիայի Օլիմպիական խորհրդի գլխավոր տնօրեն


«Աշխաբադ-2017» Օլիմպիական Խաղերը ներդրում է ոչ միայն Թուրքմենստանի, այլեւ ամբողջ Ասիայի, տարածաշրջանի եւ աշխարհի ապագայի մեջ․ Ասիայի Օլիմպիական խորհրդի գլխավոր տնօրեն

  • 21-09-2017 18:06:21   |   |  Սպորտ

 
«Թուրքմենստանը ցուցադրեց Օլիմպիական եիթակառուցվածքների համաշխարհային մակարդակ»,- սեպտեմբերի 21-ին Աշխաբադում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ասիայի Օլիմպիական խորհրդի գլխավոր տնօրեն Հուսեյն Ալի Մուսալլամը։ Ըստ նրա, լինելով լողորդ, նա ներկա է եղել գրեթե բոլոր Ասիական խաղերին, սկսած 1978 թվականից, սակայն երբեւէ չի տեսել նման օլիմպիական կառույցներ, ինչպիսիք ստեղծվել են Աշխաբադում սեպտեմբերի 17-27-ը անցկացվող V-րդ Ասիական Օլիմպիական խաղերի համար։  
Հուսեյն Ալի Մուսալլամի գնահատմամբ, Խաղերն անցնում են հրաշալի։ «Մենք ուրախ ենք, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը նման իմաստություն է դրսեւորել Թուրքմենստանում սպորտի զարգացման հարցում»,- ասաց բանախոսը, ավելացնելով, որ այս խաղերի մեջ կատարված բոլոր ներդրումները իրականում ներդրումներ են Թուրքմենստանի ապագայի մեջ, ինչկ եւ կայանում է Օլիմպիական կոմիտեի համար շարժիչ ուժ։ Նրա խոսքերով, Խաղերը պետք է լինեն սպորտի եւ միջազգային սպորտային շարժման մեջ ազգի ինտեգրմանն ուղղված ներդրումը։ 
 
«Առաջինը, ինչ մենք խնդրեցինք, այն է, որ ներդրումները պետք է կատարվեն Թուրքմենստանի նոր սերնդի, երիտասարդության մեջ, եւ ես վստահությամբ կարող եմ ասել, որ սա իսկապես ներդրում է ոչ միայն Թուրքմենստանի ապագայի մեջ, այլեւ ամբողջ Ասիայի, տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի»,- ասաց Ասիայի Օլիմպիական խորհրդի գլխավոր տնօրեն Հուսեյն Ալի Մուսալլամը։ 
 
Մամլո-ասուլիսի մյուս մասնակիցները շնորհակալություն հայտնեցին թուրքմեն ժողովրդին ջերմ հյուրընկալության համար եւ նշեցին Թուրքմենստանի կառավարության մեծագույն աջակցությունը Ասիական Օլիմպիական խաղերի կազմակերպման եւ անցկացման հարցում։
 
Հիշեցնենք, որ V-րդ Ասիական Օլիմպիական խաղերին մասնակցում են շուրջ 6 հազար մարզիկ 64 երկրից։ 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play