Տարածաջրջանի ամենաէքսթրեմալ նախագծի համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով


Տարածաջրջանի ամենաէքսթրեմալ նախագծի համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

  • 22-09-2017 14:43:57   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար «ՅԵԼԼ ԷՔՍԹՐԻՄ ՊԱՐԿ» նախագծի համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
 
«Այս պարգևը մեր ամբողջ թիմինը, գործընկերներինն ու հատկապես այն լրատվամիջոցներինն է, ովքեր լսելի են դարձնում ոլորտում առկա ձեռքբերումներն ու հիմնախնդիրները: Մենք  ինչպես ՀՀ-ում, այնպես էլ  Արցախում բազմաթիվ պրոյեկտներ ենք իրականացնում և դեռ շատ գաղափարներ ունենք: Մեր թիմը նույնպիսի էնտուզիազմով և պատրաստակամությամբ շարունակելու է իրականություն դարձնել ամենաէքսթրեմալ և նորարար նախագծերը՝ այդպիսով նպաստելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը»-,նշեց «ՅԵԼԼ ԷՔՍԹՐԻՄ ՊԱՐԿ» նախագծի համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը: 
 
«Yell Extreme Park» նախագիծը հիմնադրվել է 2015 թվականին և իրականացնում է զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Այն նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը: 
«Yell Extreme Park» նախագիծն իր գործունեությունը մեկնարկել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաև պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ և այլն: 
Ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը՝ «Yell Extreme Park»-ը 2017թ. մայիս ամսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ համատեղ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսեց իրականացնել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ:
 
Հիշեցնենք, որ «Yell Extreme Park»-ի ներկա խոշորագույն նախագիծը Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցումն է ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Զիփլայնը  կուեննա 2770մ երկարություն  և 200-300մ բարձրություն, թռիչքը կտևի 3-4 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ: Այն կգործարկվի 2018 թվականին: 
Նոյյան տապան  -   Հասարակություն