Հայաստանը և Միկրոնեզիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել. (տեսանյութ)


Հայաստանը և Միկրոնեզիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել. (տեսանյութ)

  • 22-09-2017 15:02:55   | ԱՄՆ  |  Քաղաքական



Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Միկրոնեզիայի արտաքին գործերի քարտուղար Լորին Ռոբերտը ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:
 
Ստորագրման արարողությանը հետևած զրույցի ժամանակ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն է ընձեռում ակտիվացնել երկկողմ շփումները և համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ 
Նոյյան տապան  -   Քաղաքական