ՀՀ գյուղնախարարը Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին


ՀՀ գյուղնախարարը Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին

  • 22-09-2017 15:19:49   | Բելոռուս  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 21-ին Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է  2017 թվականի հունվարից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ագարային ոլորտում իրականացված աշխատանքները և արդյունքները:
 
Միջոցառման ընթացքում ամփոփվել են 2017 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքների նախնական արդյունքները, քննարկվել գյուղատնտեսության բնագավառում միջպետական կոոպերացիայի և մասնագիտացման, ինչպես նաև դրանց հիման վրա ընդհանուր ագրարային շուկայի ստեղծման վերաբերյալ առաջարկները:
 
Հատուկ անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ-պետություններում գյուղատնտեսական հողերի դեգրադացիայի դեմ պայքարին, հացահատիկի, սերմերի, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության շուկաների զարգացման հեռանկարներին:
 
Խորհրդի անդամները քննարկել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների միջև ագրոլոգիստիկ սահմանափակումների նվազեցմանը,  հողերի մելիորացիայի բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:
 
Քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն