Սեպտեմբերի 21-ին Հանոյի «Մելիա» հյուրանոցում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին:
Շնորհավորական ելույթներով հանդես եկան Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Բուի Թհան Սընը, ովքեր իրենց ելույթներում վերահաստատեցին երկու ժողովուրդների և կառավարությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը շարունակելու և առավել խորացնելու հանձնառությունը:
Ընդունելությանը մասնակացում էին Վիետնամի կառավարության պաշտոնյաներ, Հանոյում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Միջոցառուման սկզբում վիետնամական «Հույս» երգչախմուբը հայերեն և վիետնամերեն լեզուներով կատարեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո երգչախմուբը և հայտնի լրագրող Վու Մաի Կըն հանդես եկան հայկական դասական ստեղծագործությունների կատարումներով: