Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր


Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր

  • 22-09-2017 18:27:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրոպական միության  «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ»-ից  (GSP+) օգտվելու նպատակով Հայաստանի ստանձնած  միջազգային պարտավորությունների  կատարման ընթացքին առնչվող հարցեր: 
 
Կառավարության ղեկավարին զեկուցվել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների, միջանկյալ արդյունքների և հետագա  քայլերի մասին: Վարչապետ Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ համակարգված կերպով  աշխատանքները շարունակելու և սահմանված ժամկետներում  դրանք ավարտին հասցնելու վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն