Ավարտվել են 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատանքները


Ավարտվել են 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատանքները

  • 22-09-2017 18:57:24   | Հայաստան  |  Տնտեսություն

Ավարտվել են Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերի ոռոգման համակարգերի 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատաքները: Ծրագիրն իրագործվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում:
 
13 ջրանցքների ընդհանուր երկարությունը 96 կմ է, սպասարկման տարածքը՝ 8536.5 հա: «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում որոշվել է վերականգնել ջրանցքների առավել խնդրահարույց հատվածները, որոնց ընդհանուր երկարությունը կազմել է 57.26 կմ: Արդյունքում՝ կխնայվի տարեկան 23.577 մլն. մ³ ջուր և 315 հա-ով կընդլայնվեն ոռոգվող հողատարածքները: Վերականգնման համար առաջարկված 13 ջրանցքներից 10-ը վերցնում են ջուրը խոշոր ոռոգման/դրենաժային համակարգերից, իսկ մնացած երեքը՝ ուղղակիորեն 
գետերից:
 
Ծրագրում ներգրավված հինգ բաժանարար ջրանցքների ջրհան կայանները (Ավշար-Այգավան, Արմաշ, Աչաջուրը, Նոյեմբերյան, Սարալանջ) վերականգնվել էին Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա -Հայաստան ծրագրի շրջանակներում, իսկ դրանց բաժանարար ջրանցքների վերականգնումը ավելի արդյունավետ կդարձնի նախկինում կատարված աշխատաքները:Նշենք, որ ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման   ընդհանուր արժեքը կազմել է 3047.5 մլն. դրամ:
 
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play