Սեպտեմբերի 11-17-ը «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 241 հեռախոսազանգ


Սեպտեմբերի 11-17-ը «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 241 հեռախոսազանգ

  • 22-09-2017 19:53:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 Սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 241 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 208-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 33 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:  Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 101 հեռախոսազանգ, որոնցից 92-ին լուծում է տրվել, իսկ 9-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play