Նախարարությունը կազմակերպել էր տոնական մարզական միջոցառում` նվիրված Անկախության օրվան
22-09-2017 19:54:43 | Հայաստան | Սպորտ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2017 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12.00-ից 13.00-ը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից հրապարակում (Ազատության հրապարակ) և Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր մարզական միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան:
Միջոցառմանը մասնակցել են բադմինթոն, բազկամարտ, բասկետբոլ, ազատ և հունա-հռոմեական ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, թաեքվոնդո, թենիս, կարատե, կոխ, հեծանվային սպորտ, ակրոբատիկա, սամբո, սեղանի թենիս, վոլեյբոլ, սուսերամարտ, ուշու, շախմատ մարզաձևերը ներկայացնող մարզիկներ: Նրանք հանդես են եկել ցուցադրական ելույթներով և երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայացրել են այդ մարզաձևերի առանձնահատկությունները: