Հայաստանի արտգործնախարարի հանդիպել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ


Հայաստանի արտգործնախարարի հանդիպել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ

  • 23-09-2017 15:29:54   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։
 
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ արվեց Հայաստանի և արաբական պետությունների միջև համագործակցությանը։ Երկուստեք նշվեց հայ-արաբական հարաբերությունների ավանդական ջերմ բարեկամական բնույթը։
 
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն